top of page

Տրամադրությունս շատ բարձր է. Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից

Sep 25, 2020
1 min read

Մոտ 7 ժամ տևած նիստից հետո դատարանի շենքից դուրս եկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ–ի միջնորդությունն այսօր քննվում է դատարանում։

«Տրամադրությունս շատ բարձր է»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ծառուկյանը՝ հավելելով, որ որոշումը կհրապարակվի այսօր երեկոյան՝ 23:00-ին։

Նրա խոսքով՝ դատարանն արագ-արագ է ամեն ինչ անում, դրա համար որոշումն այսօր է հրապարակվելու։ Ծառուկյանը հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել՝ նշելով, որ բոլոր հարցերին կպատասխանեն իր փաստաբանները։

Հիշեցնենք՝ վաղ առավոտից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում դռնփակ նիստում ընթանում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։

ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։ Հունիսի 30-ին պարզվեց, որ Ծառուկյանը կորոնավիրուսով է վարակվել։ Վերջին դատական նիստերին նա չէր գալիս։





 
 
 

Comments


bottom of page