top of page
ԼՐԱՀՈՍ
Search

G7 երկրները հաջորդ շաբաթ կանդրադառնան ռուսական նավթի գնի առաստաղի մակարդակին


G7 երկրները մտադիր են հաջորդ չորեքշաբթի հայտարարել ռուսական նավթի գնի առաստաղի մակարդակի մասին, հայտնում է Bloomberg-ը՝ հղում տալով իր աղբյուրներին։

Սպասվում է, որ Բայդենի վարչակազմը մասնավոր կերպով կհայտարարի առաջարկվող գնի մասին՝ Եվրամիության դեսպանների միջեւ նոյեմբերի 23-ին կայանալիք հանդիպումից առաջ, հայտնել են աղբյուրները՝ անանունության պայմանով: Եթե ​​ԵՄ դեսպանները աջակցեն այս առաջարկին, ապա նախատեսվում է նույն օրը երեկոյան հայտարարել սահմանափակման մասին, սակայն ժամկետները կարող են փոխվել։

Սահմանափակումը, որին աջակցում են G7-ը եւ ԵՄ-ն, արգելելու է ընկերություններին մատուցել բեռնափոխադրման ծառայություններ եւ ծառայություններ, ինչպիսիք են ապահովագրությունը, միջնորդությունը եւ ֆինանսական աջակցությունը, որոնք անհրաժեշտ են աշխարհի ցանկացած կետ ռուսական նավթի փոխադրման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նավթը վաճառվում է համաձայնեցված մակարդակից ցածր գնով:

Ծրագիրը պետք է ուժի մեջ մտնի դեկտեմբերի 5-ից հետո, սակայն ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ իրենց ընկերություններին մինչեւ հունվարի 19-ը արտոնյալ ժամանակաշրջան կտրամադրվի բեռնաթափման համար՝ հաշվի առնելով այն բեռները, բեռնումը տեղի է ունեցել մինչեւ սահմանափակումների ուժի մեջ մտնելը: ԵՄ-ն դեռեւս չի անդրադարձել դրույթի ի կատար ածմանը։

Դաշնակիցները նախկինում քննարկել էին վերին շեմ սահմանելու հարցը՝ բարելի դիմաց 40-ից 60 դոլարի սահմաններում, ինչը տատանվում է Ռուսաստանում արտադրության արժեքից մինչեւ նախապատերազմյան մակարդակները, սակայան երկու աղբյուրներ ասում են, որ այն կարող է ավելի բարձր լինել: Սահմանափակումը նպատակ ունի ռուսական նավթը շուկայում պահել՝ գների աճից խուսափելու համար՝ միաժամանակ նվազեցնելով Մոսկվայի եկամուտները։

Այս տարի G-7 երկրների մեծ մասը եւ ԵՄ-ը կդադարեցնեն ռուսական նավթի ներկրումը։ Նավթամթերքի վերաբերյալ կանոնակարգերը, ներառյալ այդ գների սահմանաչափերը, պետք է ուժի մեջ մտնեն հաջորդ տարվա սկզբին:

0 comments

Comments


bottom of page