top of page
ԼՐԱՀՈՍ
Search

G20-ի առևտրի նախարարների հանդիպումն ավարտվել է առանց համատեղ հայտարարության ընդունման



G20-ի առեւտրի նախարարների հանդիպումն ավարտվել է առանց համատեղ հայտարարության ընդունման՝ Ուկրաինայի իրավիճակի հետ կապված աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով: Այս մասին լրագրողներին ասել է Ինդոնեզիայի առեւտրի նախարար Զուլկիֆլի Հասանը։

Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան եւ Մեծ Բրիտանիան չեն աջակցել Ինդոնեզիայի նախագահության առաջարկած պարբերություններից մեկի ձեւակերպմանը եւ առաջարկել են իրենցը, որը դատապարտում է այն, ինչ կատարվում է Ուկրաինայում։

«Սակայն մյուս երկրները չհամաձայնվեցին դրանց ձեւակերպման հետ, ինչի արդյունքում կոնսենսուս ձեռք չբերվեց»,-ասել է նա։

Այնուամենայնիվ, նրա խոսքվ, հանդիպմանը ներկա բոլոր երկրների ներկայացուցիչներն իրենց խորին երախտագիտությունն են հայտնել Ինդոնեզիային՝ որպես G20-ի այս տարվա նախագահող, դժվար պահին նախագահության դժվարին առաջադրանքը կատարելու համար:

0 comments

Comments


bottom of page