top of page

Երևանը և Բաքուն պետք է վերսկսեն բանակցությունները ԼՂ կարգավիճակի շուրջ. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Nov 11, 2020
1 min read

Երևանը և Բաքուն պետք է վերսկսեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ` այն հստակեցնելու և հակամարտությանը երկարաժամկետ լուծում տալու նպատակով՝ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը: Նա նշել է, որ այդ բանակցությունները պետք է վերսկսվեն անհապաղ:

«Պետք է թույլ տրվի հակամարտության հետևանքով վերջին շաբաթներին տեղահանված անձանց վերադարձը: Հարկավոր է որոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»,- ասել է Դրիանը:

 
 
 

Comments


bottom of page