top of page

Ֆրանսիան արտակարգ բժշկական օգնություն է տրամադրել Հայաստանին

Nov 7, 2020
1 min read

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ֆրանսիան արտակարգ բժշկական օգնություն է տրամադրելու Հայաստանի առողջապահության համակարգին՝ տեղեկացրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Դեսպանի փոխանցմամբ՝ Ֆրանսիայից Հայաստան կժամանեն օրթոպեդիայի բնագավառում մասնագիտացված վիրաբույժների խումբ, բացի այդ, կուղարկվեն բժշկական սարքավորումներ և դեղորայք: «Այդ օգնությունը վկայում է Ֆրանսիայի համերաշխության մասին հակամարտության զոհերի հետ։ Այդ օգնությունը լրացնում է ֆրանսիական տարածքային իշխանությունների կողմից ցուցաբերվող օգնությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Լաքոտը: Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ հոկտեմբերի 17-ին, դեսպան Լաքոտը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանը խոսել էր Հայաստանի առողջապահության համակարգին օգնություն տրամադրելու մտադրության մասին:


 
 
 

Comments


bottom of page