Ֆրանսիական ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը թուրքական ԱԹՍ-ներ արտադրողների հետ
Nov 6, 2020
1 min read
Ֆրանսիական BERINGER AERO ընկերության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ընկերությունը դադարեցրել է մատակարարումները թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրողներին, երբ իմացել է, որ իր արտադրանքն օգտագործվել է Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ մարտերի ժամանակ կիրառվող ռազմական ԱԹՍ-ների արտադրության մեջ:

Ընկերությունը նաև նշել է, որ հավատարիմ է իր քաղաքականությանը՝ թույլ չտալ իր ապրանքների օգտագործումը մարդկային կյանքերին սպառնացող միջոցներում: BERINGER ապրանքատեսակները նախագծվում և արտադրվում են Ֆրանսիայում քաղաքացիական ավիացիայի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի համար, ուստի նշված չեն Եվրամիության երկակի օգտագործման պարագաների վերահսկման ցուցակում:




Comments