Նիցցայում եկեղեցու մոտ դանակահարություն է տեղի ունեցել․ կան զոհեր
Oct 29, 2020
1 min read

Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անհայտ անձը Նոտր Դամ եկեղեցու դիմաց դանակով հարձակվել է մարդկանց վրա։ Express պարբերականի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 9։00-ի սահմաններում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ 2 մարդ մահացել է, մի քանիսը՝ վիրավորվել։ Հարձակվողին ձերբակալել են։
Նիցցայի քաղաքապետը չի բացառում, որ դա եղել է ահաբեկչություն։





Comments