Search

Fly Dubai-ը հերքում է Դուբայ-Երևան-Դուբայ ուղղությամբ թռիչքները չեղարկելու տեղեկությունը


Fly Dubai ավիաընկերությունը չի չեղարկել իր թռիչքները Դուբայ-Երևան-Դուբայ ուղղությամբ։ Այս մասին հայտնեցին ավիաընկերությունից։

«Ավիաընկերությունը պարզապես որոշակի փոփխությունների է ենթարկում ընթացիկ չվացուցակը՝ կոմերցիոն նպատակներից ելնելով»,-շեշտեցին ավիաընկերությունից:

Ավելի վաղ «Զվարթնոց» օդանավակայանից «Արմենպրես»-ին հայտնել էին, որ «Ryanair» ավիաընկերությունը՝ Երևան-Միլան, Երևան-Հռոմ, «Արմենիա» ավիաընկերությունը ՝Երևան-Լիոն, Երևան-Թել Ավիվ չվերթները չեղարկել են: «Qatar Airways»-ը Դոհա-Երևան, «Բելավիա»-ն՝ Մինսկ-Երևան, «Fly Dubai» ընկերությունը՝ Դուբայ-Երևան, և «Pegas Fly»-ը Սոչի-Երևան չվերթները նախատեսում են չեղարկել։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia