Search

Fly Arna-ն բացել է իր գրասենյակը Երեւանում


Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նախկին VIP մասնաշենքի առաջին հարկում տեղի է ունեցել Հայաստանի ազգային ավիափոխադրող և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Fly Arna ընկերության գլխավոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։ Նոր գրասենյակը կահավորված է բաց տարածության աշխատավայրի (open environment) ձևաչափով ՝ աշխատանքի և հանգստի համար նախատեսված առանձին տարածքներով, հանդիպումների և կոնֆերանսների մի քանի սրահներով: Նույն օրը ընկերությունը ստացել է իր առաջին օդանավը և պաշտոնապես հայտարարել իր թռիչքների մեկնարկի մասին․ համաձայն կոմերցիոն չվացուցակի՝ թռիչքները կմեկնարկեն 2022 թվականի հուլիսի 3-ից։ FlyArna-ի չվերթների տոմսերն արդեն վաճառքում են, և հաճախորդները կարող են ամրագրել դրանք՝ այցելելով Fly Arna-ի պաշտոնական կայք (ww.flyarn.com), կապ հաստատելով զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների հետ: Մեկնարկային չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Հուրգադա և Շարմ էլ Շեյխ՝ սկսած 2022 թվականի հուլիսի 3-ից: Ավիաընկերությունն աշխատանքներ է իրականացնում չվերթների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ և շուտով կհայտնի նոր ուղղությունների մասին։

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Հնդկաստանի կողմից դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր ստորագրվեց

Նախագահական նստավայրում կայացավ 3 դատավորների երդմնակալությունը

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում Հայաստան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png