top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Իրականացվեց «Fake-Not Fake» ուսուցողական ծրագիրը

Updated: Jul 19, 2021


Երիտասարդական ակումբների դաշնությունը Հայկական Փի Ար ասոցիացիայի հետ համատեղ հուլիսի 13-ից 16-ը իրականացրեց «Fake-Not Fake» ուսուցողական ծրագիրը` Եվրոպական երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

«Fake-Not Fake» ուսուցողական ծրագրի շրջանակում մասնակիցները ծանոթացան մեդիագրագիտությանը: Քննարկումների արդյունքում կարևորվեց տարբերակել իրական տեղեկատվությունը ապատեղեկատվությունից: Մասնակիցները տեսական և գործնական գիտելիքներ ստացան մեդիագրագիտության հիմքում ընկած գաղափարների՝ տեղեկատվության ընկալման, ապատեղեկատվության տարածման, թիրախային խմբերի մասին:

Ծրագրի ղեկավար Արման Գրիգորյանի խոսքով, գաղափարը բացի, թրեյնինգից ներառում է մի քանի փուլեր:

«Սա մեր առաջին փուլն է, որտեղ հավաքվել ենք քննարկելու մեդիագրագիտությունը, որոշակի փոխանակություն ունենալու. ի՞նչ թեմաների եք ուզում անդրադառնալ կամ ի՞նչն է մեզ ավելի հետաքրքիր և այլն: Դրանից հետո, մյուս ամիսների ընթացքում պետք է մտածենք տարբեր արշավներ, տարբեր մեթոդներ, որը կարող է հասցնել հասարակություանը, ավելի լայն շերտերին, ովքեր են թիրախային խմբերը, ովքեր որ ավելի անտեղյակ են ապատեղեկատվությունից կամ ավելի խոցելի են, նրանք կարող են լինել ավելի երիտասարդ կամ մարզաբնակ թիրախային խմբեր կամ նրանք, ովքեր չունեն բարձրագույն կրթություն, և մենք, որպես «բանալի» մարդիկ կարողանանք հասցնել մեր գիտելիքները թիրախային լսարանին»,- նշեց Արման Գրիգորյանը:

Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, «Fake-Not Fake» ծրագրի ուսուցանող Աստղիկ Ավետիսյանն էլ իր հերթին նշեց, որ մեդիագրագետ լինելը նշանակում է կարողանալ մտածել քննադատաբար, վերլուծել տեղեկատվությունը, հասկանալ դրա ստեղծման պատճառները:

«Փորձը ցույց է տվել, հատկապես պատերազմի ժամանակ, մարդիկ մեծամասամբ չեն տիրապետում տեղեկատվությանը և չգիտեն, որտեղից ինչ տեղեկատվություն ստանալ և դրա գերխնդիրը ոչ միայն դպրոցականներին, երիտասարդներին ինչ-որ բան փոխանցելն է, այլև մեծերին սովորեցնել, թե ինչպես օգտվել կայքերից»,- կարևորեց Աստղիկ Ավետիսյանը:

«Fake-Not Fake» ուսուցողական ծրագրի ավարտին Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը հավաստագրեր հանձնեց մասնակիցներին:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page