Ericsson-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում
Apr 11, 2022
1 min read

Հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող շվեդական Ericsson ընկերությունը որոշել է անորոշ ժամկետով կասեցնել բիզնեսը Ռուսաստանում, ասվում է ընկերության կայքում։ Արտադրողն իր գործունեությունը դադարեցրել է «վերջին իրադարձությունների եւ Եվրամիության պատժամիջոցների պատճառով»։ Ericsson-ն ակտիվների արժեզրկման եւ այլ «բացառիկ ծախսերի» համար 0.9 միլիարդ շվեդական կրոնի (մոտ 95 միլիոն դոլար) պահուստային հաշիվ կբացի: Ռուսաստանում Ericsson-ի գրասենյակի աշխատակիցներին վճարովի արձակուրդ կուղարկեն։




Comments