top of page

Մոսկվայից ուղարկված 50 տոննա հումանիտար օգնությունն արդեն Հայաստանում է


Մոսկվայից ուղարկված 50 տոննա հումանիտար օգնությունն արդեն Հայաստանում է: Այն ներառում է դեղամիջոցներ, բժշկական պարագաներ, հագուստ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ: Այս մասին տեղեկացրին Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

«Շուտով Հայաստանում կլինեն նաև Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից ուղևորվող բեռները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ սփյուռքից Հայաստան ժամանող հումանիտար օգնությունը համակարգում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:


 
 
 

Comments


bottom of page