Search

Էներգախնայողության ծրագրեր մարզերում՝ տեղի երիտասարդության մասնակցությամբ


Երևանում հուլիսի 3-ից 7-ը կայացավ «Երիտասարդական էներգոակումբներ» խորագրով սեմինարը որը մեկ հարկի տակ էր հավաքել Շիրակի մարզի Ախուրյան, Մեծ Մանթաշ և Սարալանջ գյուղերի թվով 15 ակտիվ երիտասարդների։ Արդեն երրորդ տարին անընդմեջ «Եղվարդ» երիտասարդական բնապահպանական հասարակական կազմակերպությունը Եվրամիության ֆինանսավորմամբ Շիրակի մարզի Ախուրյան և Մեծ Մանթաշ համայնքներում իրականացնում է ՔԼԻՆ ծրագիրը։ Ծրագրի նպատակն է՝ համայնքի ակտիվ երիտասարդների շրջանում բարձրացնել էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի մասին տեղեկացվածությունը, ինչպես նաև Ախուրյան, Մեծ Մանթաշ, Սարալանջ համայնքներում հիմնել «Երիտասարդական էներգոակումբներ», նպաստել դրանց կայացմանը՝ այս կերպ խթանելով մարզի երիտասարդության ներգրավվածությանը համայնքների հասարակական կյանքին, նպաստել այլընտրանքային էներգիայի կիրառելիության, շահավետության մասին նրանց տեղեկացվածության բարձրացմանը, երիտասարդների մոտ զարգացնել կարողություններ՝ կյանքի կոչելու էներգախնայողությանն առնչվող այնպիսի ծրագրեր, որոնք կծառայեն ի շահ համայնքի։

Ծրագրի երրորդ փուլի շրջանակներում «Երիտասարդական էներգոակումբներ» խորագրով սեմինարի մեկնարկին մասնակիցներին ներկայացվեց «Եղվարդ» երիտասարդական բնապահպանական հասարակական կազմակերպության գործունեությունը, ինչպես նաև ՔԼԻՆ ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն։ Ծրագրի շրջանակներում մասնակիցներին «Տապան» ՀԿ-ի ղեկավար Հրանտ Սարգսյանը ներկայացրեց էներգախնայողության տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող փայտե պատուհանների պատրաստման ձևերն ու եղանակները, փորձագետ Գևորգ Պետրոսյանն էլ ներկայացրեց Հայաստանի էներգետիկ կարողությունների մասին հետազոտական արդյունքներ, որպես էներգոխնայողության արդյունավետ ու հաջողված փորձ ներկայացվեց Բասեն համայնքը։ Ակտիվ և կառուցողական քննարկումների միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան հանգամանորեն ծանոթանալ իրենց համայնքներում էներգոխնայողական ծրագրեր իրականացնելու հնարավորություններին ու առավելություններին։ Համայնքների համալիր զարգացման գաղափարի շրջանակներում սեմինարի մասնակիցները նաև հնարավորություն ունեցան քննարկելու տեղական ինքնակառավարման մարմիններ և համայնքի բնակիչներ համագործակցության ձևաչափերը, միջոցներն ու մեխանիզմները, որոնց գործադրմամբ վերոնշյալ համայնքներում հնարավոր կլինի կյանքի կոչել էներգոխնայողությանը և վերականգնվող էներգետիկային վերաբերող տեղական ու միջազգային ծրագրեր։

«Եվրոպական միության էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» խորագրով միջոցառումների շրջանակում ծրագրի մասնակիցները ներգրավվեցին «Վերականգնվող էներգետիկայի Հայաստանի հնարավորությունները և դրանց ազդեցությունը համայնքների զարգացման վրա» խորագրով հանդիպում-քննարկմանը։

«Երիտասարդական էներգոակումբներ» խորագրով սեմինարի վերջին օրը մասնակիցները մշակեցին ու ներկայացրեցին էներգոխնայողությանը վերաբերող ծրագրեր։

Փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներկայացված ծրագրերից լավագույնը կստանա ֆինանսավորում և կազմակերպչական աջակցություն «Եղվարդ» երիտասարդական բնապահպանական ՀԿ-ից կողմից։ Կազմակերպության ղեկավար Սիրարփի Մանյանի խոսքերով, ծրագիրը կարևոր ներդրում ունեցավ շահառու համայնքների երիտասարդներին էներգոխնայողության և էներգաարդյունավետության ոլորտներում հմտություններ ու կարողություններ տալու տեսանկյունից.

«Ծրագրի շրջանակներում մենք Ախուրյան, Մեծ Մանթաշ և Սարալանջ համայնքներում ստեղծել ենք «Երիտասարդական էներգոակումբներ», որոնց նպատակն է ակտիվ երիտասարդների ներգրավմամբ տվյալ համայնքներում մշտական ուշադրության կենտրոնում պահել էներգախնայողության թեման, համայնքների ղեկավարների հետ համագործակցությամբ հասնել այդ ոլորտում համայնքների համար շոշափելի ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման»,-նշում է Սիրարփի Մանյանը։


ՌԴ հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն

Այդ հայտարարությունը մեծ վնաս է հասցնում ԱԱԾ հեղինակությանը․ Տիգրան Աբրահամյան

Գարեգին Բ-ն Բելառուսի նոր դեսպանի հետ քննարկում է ունեցել

«Իմ քայլը» ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները

Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ

Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի Ազգային արխիվի տնօրենի պաշտոնում

Հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: