Search

Էմանուել Մակրոնը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Պարոն նախագահ, սիրելի բարեկամ,

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ իմ և ֆրանսիացի ժողովրդի անունից Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները:

Ֆրանսիան և Հայաստանը կարող են հպարտանալ պատմական կապերի, համատեղ հիշողության և ընդհանուր տեսլականի վրա հիմնված հագեցած փոխհարաբերությունների համար: Այս առանձնահատուկ կապերն առավել քան երբևէ կազմում են մի հարստություն, որը մենք պարտավոր են զարգացնել: Դրանք մեզ դարձնում են ավելի ուժեղ՝ դիմագրավելու այն մարտահրավերներին, որոնք ծառացել են մեր երկրների առջև:

Ցանկանում եմ Ձեզ վստահեցնել, որ Ֆրանսիան վճռական է՝ աջակցելու Հայաստանին փոփոխությունների այն խիզախ գործում, որ ձեռնարկել է Հայաստանի կառավարությունը 2018 թվականից ի վեր: Ֆրանսիան ձեր կողքին է՝ նպաստելու ձեր տնտեսության նոր վերելքին, ինչպես նաև աջակցելու Հայաստանին՝ ներդնելու երկարատև կոնկրետ ծրագրեր առողջապահության ոլորտում և կլիմայական փոփոխությունների հետևանքների դեմ պայքարում: Առավել քան երբևէ մեր երկկողմ հարաբերությունների բոլոր դերակատարները պատրաստ են աջակցել բարեփոխումներին եւ մասնակցել տնտեսական վերելքին: Հակառակ COVID-19 համավարակի հարկադրանքին, ես գոհունակություն եմ հայտնում համալսարանական, կրթական և մշակույթի ոլորտներում մեր համագործակցության վերջին ձեռքբերումների կապակցությամբ:


Առիթից օգտվելով՝ ուզում եմ ընդգծել, որ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, ոչ մի ջանք չի խնայի՝ հասնելու կողմերի միջև բանակցությունների արագ վերսկսմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորման հույսով:

Խնդրում եմ՝ ընդունեք, պարոն նախագահ, հարգանքներիս խորին հավաստիքը»:  

Ավստրալիայի վարչապետն ընդունել է իր պարտությունը խորհրդարանական ընտրություններում

Լիտվայի նախագահը ծանոթացել է հայ միջնադարյան մատենագրությանը

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Այս օրերին Փաշինյանի կողմից ձեռք բերվելիք պայմանավորվածությունը լեգիտիմ չէ. Վանեցյան

Վաղը օրը նվիրելու ենք բովանդակային հարցերի քննարկմանը

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Աստված վերջապես թող վճռականություն և ուժ տա սեփական ցավին անտարբեր մեր ժողովրդին. Զաքարյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png