top of page

Էդուարդ Շարմազանովը ազատ արձակվեց

Nov 12, 2020
1 min read

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի օգնական Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Էդուարդ Շարմազանովը դատարանից ազատ է արձակվել։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընթանում է Իշխան Սաղաթելյանի, Էդուարդ Շարմազանովի և Գեղամ Մանուկյանի կալանքի քննությունը։

Ավելի վաղ Իշխան Սաղաթելյանի իրավապաշտպան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ Սաղաթելյանը ազատ է արձակվել, սակայն ավելի վաղ դատարանից ազատ արձակված Արթուր Վանեցյանի հետ կանչվել է ՀՔԾ։

 
 
 

Comments


bottom of page