top of page

Լիազորված չեմ հանդիպման մանրամասները ներկայացնելու. Շարմազանով

Oct 19, 2020
1 min read

Քննարկվել են Արցախի հետ կապված խնդիրներ, եղել է փակ հանդիպում, և ես լիազորված չեմ հանդիպման մանրամասները ներկայացնելու, եթե Կառավարությունը հարկ համարի, կհրապարակի: Այդ մասին վարչապետի և արտահոխորհրդարանական քաղաքական ուժերի փակ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը նույնպես չպատասխանեց հարցերին՝ նշելով. «Հանդիպումը փակ էր, մանրամասներ ներկայացնել չեմ կարող»:   «Սասնա ծռեր» կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանն էլ նշեց, որ հանդիպմանը եղել է տեղեկության փոխանակություն: «Այս պահին այլ մեկնաբանություն չեմ տալիս»,- ասաց նա:  Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին փակ հանդիպում է ունեցել արտախորհրդարանական ուժերի հետ: Թեման Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է:

 
 
 

Comments


bottom of page