top of page

Էդմոն Մարուքյանը միասնության կոչ է արել

Sep 27, 2020
1 min read

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր լուսադեմից սկսած մի կողմ ենք թողել բոլոր ներքին տարաձայնությունները՝ մեկտեղելով մեր բոլորիս ջանքերը՝ հանուն մեր պետականության ու ռազմական նոր հաջողությունների։

«Հարգելի՜ հայրենակիցներ,  թշնամին հարձակվել է մեր հայրենիքի վրա։

Այսօր լուսադեմից սկսած մի կողմ ենք թողել բոլոր ներքին տարաձայնությունները՝ մեկտեղելով մեր բոլորիս ջանքերը՝ հանուն մեր պետականության ու ռազմական նոր հաջողությունների։


Նպատակը մեկն է՝ ջարդել թշնամու ողնաշարը բոլոր ուղղություններով՝ ռազմականից մինչև դիվանագիտական։


Կեցցե՜, Հայ Ազգը, կեցցե՜ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՜ Հայոց Բանակը»,- գրել է նա:

 
 
 

Comments


bottom of page