top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կրեմլն արձագանքել է Նավալնիի հետ կապված Պոմպեոյի խոսքերին

Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այն հայտարարություններին, որ ամենայն հավանականությամբ, Նավալնիին թունավորել են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները։ Այս մասին հաղորդում է Газета պարբերականը։ «Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մենք հետաքրքրված ենք տեղի ունեցածի պատճառները պարզելու հարցով։ Ռուսաստանի ցանկացած պաշտոնական ներկայացուցչի՝ տեղի ունեցածին առնչության մասին ցանկացած ուղղակի և անուղղակի ակնարկ անընդունելի է և ապրիորի սխալական, խեղաթյուրում է իրականությունը»,- ասել է Պեսկովը։


0 comments

Comments


bottom of page