Search

Դիլիջանի նոր կառուցվող եկեղեցում կայացավ առաջին քարերի տեղադրման և օրհնության արարողությունը


Սեպտեմբերի 22-ին՝ Դիլիջանում, համայնքի բնակիչների անմիջական մասնակցությամբ տեղի ունեցավ Դիլիջանի նոր կառուցվող եկեղեցու առաջին քարերի տեղադրման և օրհնության արարողությունը:


Միջոցառմանը մասնակցում էին Դիլիջան համայնքի բնակիչները: Արարողությունն անցկացվեց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի օրհնությամբ և գլխավորությամբ: Եկեղեցու կառուցման ծրագիրն իրականացվում է Դիլիջանի զարգացման հիմնադրամի և «ԱՆԻ» հայկական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնության կողմից՝ Դիլիջանի քաղաքապետարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համագործակցությամբ: Տեղեկացնենք, որ «ԱՆԻ» նախաձեռնությունը 2020 թ. հուլիսից իրականացնում է IDeA հիմնադրամի մշակութային ժառանգության պահպանման և վերականգմանն ուղղված ծրագրերը:



Զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող Դիլիջան քաղաքը վերջին տարիներին արագ տեմպերով զարգանում է: Նոր կառուցվող եկեղեցին կամբողջացնի քաղաքի դիմագիծը և կդառնա Դիլիջանի հոգևորը կյանքի վերածնունդը: Եկեղեցին տեղակայված է Աղստև գետի ափին՝ միտված լինելով զարգացնել քաղաքի ենթակառուցվածքները և դառնալով Դիլիջան քաղաքի սիրտը: Շուրջ 80 տարի է, ինչ Դիլիջանը չունի սեփական եկեղեցի և այսօր կրոնական ծառայություններն իրականացվում են Հին Դիլիջան հյուրանոցային համալիրում: Նոր եկեղեցու կառուցման շնորհիվ հոգևոր ծիսակատարություններին Դիլիջանում կկարողանա մասնակցել միաժամանակ 300-ից ավելի մարդ: Նախատեսվում է ունենալ նաև կիրակնորյա դպրոց:


«Դիլիջան համայնքում սեփական եկեղեցի ունենալու ցանկությունը բխել է հենց դիլիջանցիներից: Ուստի՝ եկեղեցու կառուցման ծրագրում մենք փորձում ենք հնարավորինս շատ ներգրավել համայնքի բնակիչներին, որպեսզի իրենք էլ իրենց ներդրումն ու աջակցությունը ցուցաբերեն եկեղեցու կառուցման գործընթացում: Նպատակ ունենալով Դիլիջանը դարձնել մշակութային, կրթական և զբոսաշրջային կենտրոն՝ եկեղեցին դառնալու է Դիլիջան համայնքում իրականացված մեր հաջողակ ծրագրերից մեկը»,-ասում է ծրագրի ղեկավար Արթուր Ամիրխանյանը:


Հիշեցնենք, որ 2019 թ. հոկտեմբերի 18-ին տեղի էր ունեցել եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, իսկ այս տարի մեկնարկել են եկեղեցու բուն շինարարական աշխատանքները, որի արդյունքում արդեն կառուցվել են եկեղեցու հիմնասյուներն ու հիմնական հրապարակը:

Նոր կառուցվող եկեղեցին կդառնա Դիլիջանում IDeA հիմնադրամի կողմից կյանքի կոչված մի շարք հաջողակ և երկարաժամկետ ծրագրերից մեկը, որոնցից են UWC Դիլիջան դպրոցը, Համայնքային կենտրոնը, բարեկարգված Քաղաքային այգին, VereV պարանայգին, Արվեստների եւ արհեստների կենտրոնը (MADE) և Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը:


Ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել

Հայկական կողմը լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի ՊՆ-ն դեռևս 08:00 չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ

Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի ԼՂ հակամարտության կարգավորման

Կարեն Շաքարյանին և Հունան Հայրումյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Մենք չենք ընդունում ատելության խոսքը և պաշտպանում ենք ողջամիտ բանավեճը. Մակրոն

Հարավում այս պահին էլ մարտեր են ընթանում. Արծրուն Հովհաննիսյան

ԼՐԱՀՈՍ
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia