top of page

Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել ռազմագերիների փոխանակման ընթացքը

Oct 10, 2020
1 min read

Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման ընթացակարգը

Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է մարդասիրական նպատակներով արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով հայտարարված կրակի դադարեցման և ռազմագերիների, պահվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ու վերջինիս չափանիշների համաձայն համապատասխան գործողությունների իրականացման ընթացակարգը, որը համակարգվելու է Արցախի իշխանությունների հետ:

 
 
 

Comments


bottom of page