top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Ավելի լավ էր` ողջ չմնայի, չվերադառնայի ու այս ամենը չտեսնեի». Արագածոտնի մարզպետ

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը տեղեկացնում է, որ արդեն 3 օր է, ինչ իր ջոկատով վերադարձել է առաջնագծից, և միակ դրական բանն այն է, որ ջոկատից մարդկային կորուստներ չեն ունեցել:

«Այս օրերի ընթացքում մեր տղաներից 4-ը վիրավորվեցին: Շուրջ 15 օր առաջնագծում անցկացնելով՝ շատ դրական ու բացասական երևույթներ, տարբեր անձանց գործողություններ տեսանք նաև, բայց խոսելու սիրտ ու ցանկություն չկա, ընդհանրապես չկա: 3 օրից ավել է` մտածում եմ, որ ավելի լավ էր` ողջ չմնայի, չվերադառնայի ու այս ամենը չտեսնեի, բայց թշնամու մի արկ, մի գնդակ անգամ ինձ բաժին չհասավ»,–Facebook–ի իր էջում գրել է Գևորգյանը։

Նրա խոսքով` ինչ երազանքով, նպատակով գնացել էին, վերադարձել են դրան չհասած. այս պահին ունենք այն, ինչ ունենք:

Մարզպետը պարզաբանում է` ասում է այս պահին, որովհետև ինքն ու ջոկատի տղաները ոչ թե վերջակետ, այլ բազմակետ են դրել ու վերադարձել:

Հիշեցնենք` պատերազմի օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել, որ բոլորը ջոկատներ կազմեն ու մեկնեն առաջնագիծ։ Դավիթ Գևորգյանը, հետևելով վարչապետի կոչին, անմիջապես զինվորագրվել էր հայրենիքի պաշտպանությանը։




0 comments

Comments


bottom of page