top of page

Քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր

Nov 11, 2020
1 min read

Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ խաղաղապահ զորախմբի արագ կազմավորման և առաքելության ձևավորման համար, պատրաստակամություն հայտնել համակողմանի աջակցություն ցուցաբերել առաքելության ընթացքում:

Հանդիպման ժամանակ քննարկվել են խաղաղապահ ստորաբաժանման կողմից առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր:

 
 
 

Comments


bottom of page