top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պարզ է, չէ՞, որ Ալիևն ինքն իրեն չէր մեղադրելու. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե հայկական կողմը տապալել է բանակցությունները, և բանակցային գործընթաց գոյություն չունի, ասաց` եթե ադրբեջանական կողմը չի բանակցում, ուրեմն նրա համար գոյություն չունեն բանակցություններ։ 

«Բանակցությունները տապալելու հարցում Ադրբեջանն իրեն մեղադրելու փոխարեն հայկական կողմին է մեղադրում։ Պարզ է` Ալիևն ինքն իրեն չէր մեղադրելու։ Անհոգ եղեք, մենք ուժեղ ենք, տոկուն և միայն ու միայն հաղթանակներ ենք ունենալու»,–ասաց Տոնոյանը։

Անդրադառնալով քննադատություններին, թե տավուշյան մարտական գործողություններից հետո ինչո՞ւ են այդքան շատ` 71 անձի մարդու պարգևատրում, և արդյոք արդարացվա՞ծ էր այդ պարգևատրումը` Տոնոյանը պատասխանեց` այո, միանշանակ արդարացված էր։

Մեկ այլ հարցի, թե այս օրերին ադրբեջանական կողմն ակտիվացել էր, ինչի հետևանքով էլ սահմանին մեկ զոհ ունեցանք, և ՀՀ ԶՈւ–ն հայտարարել էր, որ Ադրբեջանին հակահարված կտա, եղել է արդյո՞ք այդ հակահարվածը` Տոնոյանն արձագանքեց` ամեն ինչ իր ժամանակին:

Նշենք, որ նախարարը Եռաբլուրում է Անկախության օրվա կապակցությամբ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։




0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page