top of page

Դավիթ Համբարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ

  • Sep 23, 2020
  • 1 min read

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


«Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Դավիթ Համբարյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) ժ/պ:

Դավիթ Համբարյանը ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, քաղաքական գիտություների թեկնածու է: Քաղաքացիական ծառայության փորձառություն ունի 2002 թվականից ի վեր: Վերջին մի քանի տարիներին աշխատել է «Յուքոմ» ընկերությունում՝ որպես մարքեթինգային և հաղորդակցության գործընթացների ղեկավար, այնուհետեւ՝ «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամում՝ որպես հավաքագրման և ընտրության տնօրեն»:


 
 
 

Comments


bottom of page