Սուրբ Սարգիս եկեղեցում հոգեհանգստի կարգ է կատարվել չեխ լրագրող Դանա Մազալովայի հիշատակին (տեսանյութ)
- merikhachatryan202
- Sep 12, 2020
- 1 min read

Երկարատև հիվանդությունից հետո մահացել է չեխ լրագրող, Հայաստանի ու Արցախի մեծ բարեկամ Դանա Մազալովան: Սուրբ Սարգիս եկեղեցում անցկացվել է նրա հոգեհանգստյան կարգը։ Դանա Մազալովան 1988 թվականի երկրաշարժից հետո եկավ Հայաստան ու նկարեց «Երկիր Արարատի ներքո» վավերագրական ֆիլմը: Չեխ լրագրողը հոդվածներ է գրել ու ֆիլմեր նկարել նաև Արցախյան հակամարտության մասին: Ընկերները նրա մասին ասում են՝ միշտ հայտնվում էր ամենաթեժ կետերում՝ ամենավտանգավոր պահերին:
Դանան ազատ էր ու անսահման արկածախնդիր: «Դանան շատ արկածախնդիր էր: Նա իր կյանքը նվիրել էր հակամարտությունների լուսսբանմանը: Հասցրել էր լինել նաև թուրքական բանտում»,- ասում է քաղաքագետ Արմեն Մինասյանը:
1992 թվականին «Նեզավիսիմայա գազետա» -ում Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ Դանայի հայտնի հարցազրույցը հունից հանել էր Ադրբեջանին: Հարցազրույցում Մութալիբովը Խոջալուի ջարդերում մեղադրել էր ադրբեջանական կողմին։
«Ադրբեջանական քարոզչությունը խոսեց այն մասին, որ այդպիսի մարդ գոյություն չունի: Մենք գտանք նրան, հրավիրեցինք Երևան ու ցույց տվեցինք աշխարհին, որ նա կա և կրողն է բացառիկ տեղեկությունների, այդ թվում՝ Խոջալուի դեպքերի մասին»,-ասում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Մազալովայի մասին ասում են՝ աշխարհի քաղաքացի էր: Նա ցավում էր բոլորի համար, օգնում բոլորին ու ուզում էր ամբողջ աշխարհին ներկայացնել միայն ճշմարտությունը:







Comments