Ռումբի մասին ահազանգ՝ «Հրազդան» մարզադաշտում
May 29, 2017
1 min read

Մայիսի 29-ին, ժամը 06:12-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի տարածքում ռումբ է տեղադրված, փոխանցում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:




Comments