top of page

Հուլիսի 1-ից Skype-ն անհասանելի կլինի որոշ օպերացիոն համակարգերի համար

Jun 9, 2017
1 min read


Microsoft ընկերությունը հայտնում է, որ նախատեսում է դադարեցնել մի շարք հին հավելվածների ծրագրային ապահովումը: Մասնավորապես հուլիսի 1-ից կդադարեցվի Skype հայտնի հավելվածի ապահովումը Windows Phone 8, 8.1 և Windows RT օպերացիոն համակարգերի համար: Ներկայում ընկերությունն իրականացնում է Skype-ի թարգմանություն P2P-ի համար, դրա համար էլ հավելվածի հին տարբերակներն այլևս չեն աշխատի: Անցումը P2P-ին կլինի ամբողջական: Հավելենք, որ Skype-ի հին տարբերակներից հրաժարվելն անակնկալ չէր, քանի որ Microsoft-ն այդ ծրագրերի մասին խոսել էր դեռ 2016-ին:

Նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կամենում անցնել Skype-ի ժամանակակից տարբերակներին, ընկերությունն առաջարկում է օգտվել վեբ տարբերակից:


 
 
 

Comments


bottom of page