Եղանակը հանրապետության տարածքում
May 19, 2017
1 min read

Հանրապետության տարածքում մայիսի 19-ին, 23-ին՝ երեկոյան ժամերին, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-ին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 19-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 22-ին կբարձրանա 2-3 աստիճանով:




Comments