Search

Ադրբեջանը շփման գծում հրանոթ եւ ականանետ է կիրառել. Արցախի ՊՆ



Մայիսի 22-ին եւ լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արեւելյան ուղղությամբ կիրառել է նաեւ Դ-44 տիպի հրանոթ (9 արկ), իսկ հյուսիսարեւելյան հատվածում՝ 82 միլիմետրանոց ականանետ (9 արկ):

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում՝ հայկական կողմը որեւէ կորուստ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների եւ շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia