Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Եվրամիությունը ավելացրել է բյուջեն

Եվրամիությունը որոշում է ընդունել կազմակերպության ընթացիկ տարվա բյուջեն 168,7-ից մինչև 174,9 մլրդ եվրոյի հասցնելու վերաբերյալ: Նպատակը COVID-19 համաճարակի դեմ պայքարին ուղղված նախագծերի ֆինանսավորումն է: Այս մասին սեպտեմբերի 11-ին հայտարարել է ԵՄ մամուլի ծառայությունը։
«ԵՄ-ի խորհուրդը հավանություն է տվել է 2020 թվականի պանդեմիայի դեմ պայքարի շրջանակներում Եվրամիության բյուջեի ավելացմանը 6,2 մլրդ եվրոյով», – նշված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ 1,09 մլրդ եվրոն ուղղվելու է պատվաստանյութի համար կանխավճար մուծելուն, իսկ 5,11 մլրդ եվրոն ՝ համաճարակի տնտեսական հետևանքների հաղթահարմանը:
Ինչպես հայտնի է, Եվրահանձնաժողովը վեց դեղագործական ընկերությունների հետ բանակցություններ է վարել իրենց մշակած COVID-19-ի դեմ պատվաստանյութերի գնման շուրջ: Այդ պատվաստանյութերի փորձարկումները շարունակվում են։
ԵՄ-ի գլխավոր մատակարարը համարվում է AstraZeneca ընկերությունը, սակայն նա առայժմ դադարեցրել է իր պատվաստանյութի փորձարկումները։




Comments