Հնդկաստանում արձանագրվել է COVID-19-ի օրական դեպքերի ամենամեծ ցուցանիշը
Անցած օրվա ընթացքում Հնդկաստանում գրանցվել է COVID-19 նոր դեպքերի ամենամեծ աճը կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Երկրի առողջապահության և ընտանիքի բարեկեցության հարցերով նախարարության տվյալներով ՝ այնտեղ գրանցվել է ավելի քան 97,8 հազար նոր վարակակիր։ Նշվում է, որ այս պահի դրությամբ Հնդկաստանն աշխարհում երկրորդն է կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերով՝ մոտ 5․1 մլն։
Միևնույն ժամանակ, Հնդկաստանում ավելի քան 4 միլիոն քաղաքացի արդեն բուժվել է կորոնավիրուսից:
Comments