top of page

COVID-19-ի թեստի կեղծում՝ զինծառայությունից խուսափելու համար. ԱԱԾ նոր բացահայտումը.1lurer.am

Oct 24, 2020
1 min read

Ազգային անվտանգության ծառայության նոր բացահայտումը: Րոպերներ առաջ ծառայությունից «Լուրեր»-ին հայտնել են, որ ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ զորահավաքային զինծառայող Ա.Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, համոզելու կամ այլ եղանակով դրդել է բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին և լաբորանտին՝ տվյալ զինծառայողի անվամբ կազմել կորոնավիրուսի հիվանդության մասին կեղծ բովանդակությամբ փաստաթղթեր։

Ըստ ԱԱԾ-ի՝ հաղորդվել է նմուշառում կատարելու մասին, մինչդեռ տվյալ անձից որևէ նմուշ  փաստացի չի ստացվել, իսկ լաբորատոր հետազոտության համար փորձաքննության է ուղարկել փաստացի covid-19 հիվանդություն ունեցող այլ անձի նմուշ։ Իրավապահ մարմինը նշում է՝ արդյունքում հոկտեմբերի 23-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմվել և շրջանառության մեջ է դրվել կեղծ բովանդակությամբ եզրակացություն, որ իբր նրա մոտ հայտնաբերվել է covid-19, ինչը զորահավաքային զինծառայողին հնարավորություն է տվել ռազմական դրության պայմաններում ապօրինի ժամանակավորապես դադարեցնել զինվորական ծառայության կատարումը: Հարուցված է քրեական գործ, ձերբակալվել են ինչպես զորահավաքային զինծառայողը, այնպես էլ՝ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

 
 
 

Comments


bottom of page