top of page

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 920 հազարը

Sep 13, 2020
1 min read

Մոլորակի վրա կորոնավիրուսի զոհերի թիվը կիրակի առավոտյան գերազանցել է 920 հազարը, հիվանդացել է ավելի քան 28,7 միլիոն մարդ: Այդ մասին վկայում են ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները:


Մոլորակի վրա վարակակիրների թիվը հասել է 28 759 036-ի, զոհերի թիվը՝ 920 231-ի:

Ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում, Հնդկաստանում և Բրազիլիայում: Այս երկրներից յուրաքանչյուրում վարակվածների թիվը գերազանցել է 4 միլիոնը, ԱՄՆ-ում՝ 6 միլիոնը:

 
 
 

Comments


bottom of page