top of page
ԼՐԱՀՈՍ
Search

COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը Ռուսաստանի մարզեր կմատակարարվի մինչև սեպտեմբերի 14-ը


Կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին խմբաքանակները առաքել և երկուշաբթի շարունակելու են առաքել Ռուսաստանի բոլոր մարզեր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն շաբաթ օրը ՝ սեպտեմբերի 12-ին, Լենինգրադի մարզ կատարած այցի ժամանակ: «Այժմ մենք փորձարկում ենք առաքման համակարգը, որպեսզի անձնակազմը ծանոթանա: Առաջին փոքր խմբաքանակներն արդեն ուղարկվել են բոլոր մարզեր»,- մեջբերում է նրա խոսքը ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ Լենինգրադի մարզը պատվաստանյութը ստացող առաջին մարզերից է: Ըստ վերջին տվյալների՝  Ռուսաստանում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի քանակը կազմել է 1.051.874: Ամբողջ ժամանակահատվածում ապաքինվել է 868.107 մարդ, գրանցվել է 18.365 մահվան դեպք:


Աշխարհում կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը՝ «Sputnik V»- ն, գրանցվել է օգոստոսի 11-ին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ «Գամալեա» կենտրոնի մասնագետների կողմից մշակված պատվաստանյութը գրանցվել է Ռուսաստանի օրենսդրությանը և համաշխարհային պրակտիկային համապատասխան:

0 comments

Comments


bottom of page