top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Որքան են կազմել COVID-19 համար իրականացված ծախսերը․ Առողջապահության նախարարություն (աղյուսակ)



Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման,

վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում  առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերը՝ ` 2020 թվականի

մարտից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում կազմել են 9.381.975.858 : Այս մասին Anews.am-ին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից։

Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված

ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ 1․ Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր 2.258.676.043

2․ Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային

գներով) 144.116.000

3․ Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում 760.948.184

4․ Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր 393.021.823

5․ Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն 854.473.744

6․ Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն 1.432.579.185

7․ Բժշկական սարքավորումներով հագեցվածություն 2.561.464.348

8․ Բժշկական կենտրոնների վերանորոգում 776.334.303

9․ Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումներ 200.362.229

  Հանրագումար 9.381.975.858


0 comments

Comments


bottom of page