Search

COVID-19. Կորոնավիրուսով վարակվածների թվով Իրանին շրջանցել են նաև Գերմանիան և ԱՄՆ-ը


Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 276 հազարը: կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 11 հազարը: Մարտի 21-ին նկատելիորեն աճ է գրանցվել ապաքինվածների թվում՝ անցնելով 91 հազարը. մարտի 20-ի երեկոյան այդ թիվը 88 հազար էր:

Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այստեղ վարակվածների թիվը 81 հազար 8 է, թեպետ, նոր դեպքերի նվազում է նկատվում: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 47 հազար 21 մարդ։ Իտալիան եվրոպական այն երկիրն է, որտեղ բարձր է վիրուսից մահացության ցուցանիշը՝ կազմելով 4 հազար 32:

Վարակվածների մեծ թվով երրորդ տեղում է հայտնվել է Իսպանիան՝ անցնելով Իրանին, այստեղ կորոնավիրուսի հաստատված 21 հազար 571 դեպք կա, մահացածները 1093-ն են: Մարտի 21-ի տվյալներով՝ վարակվածների թվով Իրանին շրջանցել են նաև Գերմանիան և ԱՄՆ-ը: Գերմանիայում կորոնավիրուսով վարավածների թիվը 19 հազար 848 է, ԱՄՆ-ում՝ 19 հազար 774: Վարակվածների թվով տևական ժամանակ երրորդ տեղում գտնված Իրանն 6-րդ տեղում է, այստեղ վարակվածների թիվը 19 հազար 644 է: Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է 12 հազար 612-ի, Հարավային Կորեայում՝ 8 հազար 799-ի, Շվեյցարիայում 5 հազար 615-ի, Մեծ Բրիտանիայում՝ 3 հազար 983-ի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրված երկրների և տարածքների թիվը 180-ից ավելի է: Կորոնավիրուսով վարակման դեպքեր հաստատվել են Նիգերիայում, Սոմալիում, Չադում, Գամբիայում, Զիմբաբվեում և այլն:

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 24 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Հայաստանում մարտի 21-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 160 է. մեկ անձ ապաքինվել է:

Խզված ձայնով հրետանավոր Մնացականը տանն է

ԱՀ նախագահը հանդիպել է անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հատուցման եղանակները և կենտրոնները Երևանում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել է վիրավոր զինվորներին

Բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 33 քաղաքացի

Երկրաշարժ՝ Դմանիս քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք. ցնցումները զգացվել են Լոռու մարզում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: