Կորոնավիրուսի տարածման միտումը անշեղորեն անկում է ապրում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում պետք է պահպանել կորոնավիրուսի նահանջի տեմպերը։ Կառավարության նիսում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արդեն գործնականում 6 օր շարունակ ունեինք 200-ից նվազ դեպք. երեկվա ցուցանիշը մի փոքր բարձր է՝ 203. իհարկե, նաև թեստերի ավելի մեծ թիվ ենք ունեցել: Սակայն կորոնավիրուսի տարածման միտումը անշեղորեն անկում է ապրումե,–նշեց վարչապետը։
Փաշինյանը կարևորեց հակահամաճարակային կանոնների պահպանումը, շեշտելով, որ ամեն բան դրանից է կախված։ Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր քաղաքացի հետևի իր վարքագծին և օգնի հաղթահարել համավարակը։
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 203–ով և դարձել 43 270։
Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։




Comments