Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 263 նոր դեպք. առողջացել է 250 մարդ. կա 3 մահ
Aug 20, 2020
1 min read

Օգոստոսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42319 դեպք, որոնցից 35476-ն` առողջացած, 836-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5756 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 190560 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 263 նոր դեպք և 250 առողջացած։
Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 3 մարդ։




Comments