Search

Clubhouse սոցիալական ցանցը կթողարկի հատուկ հավելված Android-ի համար


Clubhouse սոցիալական ցանցը կթողարկի պաշտոնական հավելված Android օպերացիոն համակարգի համար: Այդ մասին հաղորդվում է ընկերության կայքում, գրում է Lenta-ն:

Շուրջ մեկ տարի պաշտոնական հավելվածը հասանելի էր միայն iOS համակարգի օգտատերերի համար: Մայիսի 9-ից հավելվածը հասանելի կլինի ԱՄՆ-ում օգտատերերի համար, իսկ մի քանի շաբաթվա ընթացքում սոցցանցը կգործարկի այն ամբողջ աշխարհում:

«Առաջիկա շաբաթների ընթացքում մեր ծրագիրը կայանում է նրանում, որ հավաքագրենք հանրության արձագանքը, շտկենք ցանկացած խնդիրները, որոնք մենք տեսնում ենք, եւ աշխատենք մի քանի վերջնական գործառույթ ավելացնելու ուղղությամբ»,-նշել են ընկերությունում:

Ապրիլին հաքերները ցանցում տարածել էին Clubhouse սոցցանցի 1,3 միլիոն օգտատիրոջ տվյալները: Արտահոսքի ենթարկված տվյալներն էին անուն-ազգանունները, անձնական էջերում լուսանկարների հղումները, ինչպես նաեւ ուրիշ սոցցանցերում օգտատերերի օգտահաշիվների մասին տեղեկատվությունը:

Clubhouse-ը նոր սոցիալական ցանց է, որում կարելի է գրանցվել միայն հրավերի դեպքում: Ծառայությունը կարճ ժամանակահատվածում ձեռք է բերել համաշխարհային ճանաչում հիմնականում դրա նկատմամբ հայտնիների, մասնավորապես, SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի հետաքրքրության շնորհիվ:

Արտահերթ ընտրություններ նշանակվեցին, քանի որ ստեղծված ճգնաժամն անհնար էր լուծել․ Վահե Հակոբյան

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն առաջարկել է ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ

Շատ լավ, մարտահրավերն ընդունված է, զինվում ենք․ Արսեն Բաբայան

Փաշինյանը հանդիպել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահին

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է Կատարի միջազգային տնտեսական ֆորումին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png