top of page
Search

Challenger տանկեր արտադրողը հայտարարել է 2022թ. ռեկորդային պատվերների մասին


շխարհում ռազմական տեխնիկա արտադրող ամենախոշոր ընկերություններից մեկը՝ բրիտանական BAE Systems-ը, հայտարարել է 2022թ., Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն սկսվելուց հետո, ռեկորդային պատվերների մասին։ Այս մասին տեղեկացրել է The Defense Post-ը։ Պարբերականի տվյալներով՝ ընկերության պատվերների գումարը 2022թ. կազմել է 44,7 մլրդ դոլար։ BAE-ի գլխավոր տնօրեն Չառլզ Վուդբեռնն ասել է, որ սա ընկերությանը «վստահություն է հաղորդում երկարաժամկետ աճի ապահովման եւ նոր տեխնոլոգիաներում, օբյեկտներում ներդրումները շարունակելու եւ հազարավոր բարձրորակ աշխատատեղեր ստեղծելու եւ բաժնետերերի եկամուտներն ավելացնելու առումով»։ «Երկրների մեծ մասը, որտեղ մենք աշխատում ենք, կամ հայտարարել են ընդլայնվելու մասին, կամ նախատեսում են ավելացնել ծախսերն աճող սպառնալիքի խնդիրների լուծման համար»,- պարբերականը մեջբերել է ընկերության հաշվետվությունից։ Նշվել է նաեւ, որ մեկ տարում BAE-ի արժեթղթերը Լոնդոնի բորսայում մոտ 50 տոկոսով գնի աճ են գրանցել։ BAE Systems-ն արտադրում է Typhoon, Tornado, Hawk ինքնաթիռներ, Challenger 2 տանկեր, CV90, Warrior, Bradley հետեւակի մարտական մեքենաներ, M777 հաուբիցներ, հրթիռներ, սուզանավեր, նավեր եւ ավիակիրներ (օրինակ՝ HMS Queen Elizabeth)։ Ընկերությանն է պատկանում նաեւ ղազախական Air Astana ավիաընկերության բաժնեթղթերի 49 տոկոսը։

0 comments

コメント


bottom of page