«Հաղթանակս նվիրում եմ ընտանիքիս, Մանչեսթրին և բոլոր հայերին». Մխիթարյան
May 25, 2017
1 min read
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Եվրոպայի լիգայի գավաթը նվաճելուց հետո, մեկնաբանել է իր խաղը և խփած գոլը.
«Ակումբում անցկացրածս առաջին մրցաշրջանում խփեցի 11 գոլ, ինչի համար շնորհակալ եմ թիմակիցներիս, քանի որ առանց նրանց չէի կարող այդքան գոլ խփել: Ավելի երջանիկ եմ, որ գոլ խփեցի եզրափակչում, քանի որ բոլորն ասում էին, որ պետք է անեմ դա: «Սելթա»-ի դեմ խաղից հետո ամեն օր երազում էի եզրափակչում գոլի հեղինակ դառնալու մասին: Ես արեցի դա թիմակիցներիս շնորհիվ: Շատ երջանիկ եմ»,- նշել է Մխիթարյանը։
Խաղից հետո ֆուտբոլիստը մեկ այլ մեկնաբանություն է արել` մասնավորապես գրելով. «Առաջ Յունայթեդ։ Շատ-շատ-շատ-շատ երջանիկ եմ, որ հաղթեցինք այսօր։ Այս հաղթանակս նվիրում եմ ընտանիքիս, Մանչեսթրին և բոլոր հայերին»։




Comments