Search

Brent տեսակի նավթը կփորձի ապրիլն ավարտել դրական նոտայով

Brent տեսակի նավթի գները հինգշաբթի օրվա տվյալներով ավելացել են 2,2 տոկոսով՝ օրվա երկրորդ կեսին դոլարի թուլացմամբ պայմանավորված։ Նավթի շուկան երեկ օրվա առաջին կեսին երկյուղներ ուներ Չինաստանի եւ դոլարի բարձր տոկոսադրույքների հետ կապված։ Բայց ամերիկյան վիճակագրության հրապարակումից հետո, որը նպաստավոր էր դոլարի դիրքերի թուլացման եւ 10-ամյա UST եկամտաբերության առումով, գնորդները շուկայում ակտիվացան։ Արդյունքում՝ Brent-ը ոչ միայն հասավ մեկ բարելը 100-110 դոլար վերին շեմին, այլեւ հետ բերեց շաբաթվա կորուստները, ինչպես նաեւ ամսվա սկզբից ոչ մեծ «պլյուս» ապահովեց, տեղեկացրել է «Պրայմը»։ Այսօր առավոտյան Brent-ի հունիսյան ֆյուչերսը շարունակում է բարձրանալ, մեկ բարելը վաճառվում է 108 դոլարով։ Նկատի ունենալով շուկաների դրական տրամադրվածությունը՝ մեկ բարելը 100-110 դոլար արժեքը կարող է պահպանել ակտուալությունը։ Չնայած չի բացառվում դրա վերին շեմի տեղային փոփոխությունը։

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

Ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը

Ավստրալիան եւ Ֆրանսիան հարաբերությունների «նոր սկիզբ» են ազդարարել

«Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները

Հունգարիան կարագացնի իր պաշտպանության զարգացման ծրագիրը

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

ԼՐԱՀՈՍ
practice cover.png