«BOOMԵՐԱՆԳ»` պրեմիերա Պարոնյանի անվան թատրոնի բեմում

Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում հուլիսի 25-ին և 26-ին կկայանա ինքնատիպ ներկայացման պրեմիերա: «BOOMԵՐԱՆԳ» մեկ գործողությամբ կատակերգությունը կներկայացվի հանրությանը: Պատմությունը հետհեղափոխական շրջանումապրող օլիգարխի մասին է։ Փախուստի մեջ գտնվող օլիգարխի, դավաճան սիրուհու, թմրամոլ որդու, խարդախ հաշվապահի կյանքումամեն ինչ փոխվում է, երբ հայտնվում է խորհրդավոր անծանոթուհին։
Ներկայացման հիմքում բումերանգի օրենքն է՝ «ինչ անես՝ քեզ է վերադառնում»: Հենց այդտեղից էլ առաջացել է կատակերգության վերնագիրը՝ «Բումերանգ»:
Ներկայացման բեմադրությունը կատարել է Սեդրակ Գոջամանյանը: Դերերում հանդես են գալիս Լևոն Հարությունյանը, ԼուիզաՆերսիսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ժաննա Հովակիմյանը, Վահե Զիրոյանը, Միլենա Ավանեսյանը:
Պիեսի հեղինակը Արմեն Վարդանյանն է, բեմանկարիչը՝ Գարեգին Եվանգուլյանը: Երաժշտական ձևավորումն իրականացրել է ՎահեԳրիգորյանը, գրաֆիկական դիզայնը՝ Արվին Քոչարյանի:
«Քաղաքական ուղղվածությամբ կատակերգության գաղափարն առաջացել է հետհեղափոխական շրջանում. 2018 թվականի հունիս-հուլիս ամսից ես և սցենարիստ Արմեն Վարդանյանը որոշեցինք, որ կարելի է ներկայացում պատրաստել հեղափոխության ու դրանիցհետո առաջացած հասարակական դասակարգի մասին, ներկայացնել այն ամենն, ինչ տեղի է ունենում մեր հասարակության մեջ»,-ասումէ ներկայացման բեմադրիչ Սեդրակ Գոջամանյանը: Ռեժիսորի կարծիքով՝ արվեստագետը որպես երրորդ աչք այս ներկայացմամբնայում է այն ամենին, ինչ տեղի ունեցավ հեղափոխության օրերին և հեղափոխությունից հետո:




Comments