top of page

«BOOMԵՐԱՆԳ» կատակերգությունը հանձնվեց հանրության դատին

Jul 26, 2019
2 min read


«BOOMԵՐԱՆԳ» մեկ գործողությամբ կատակերգությունը հանձնվեց հանրության դատին: Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում տեղի ունեցավ բեմադրիչ, ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի ներկայացման առաջնախաղը: Պատմությունը հետհեղափոխական շրջանում ապրողօլիգարխի մասին է։ Փախուստի մեջ գտնվող օլիգարխի, դավաճան սիրուհու, թմրամոլ որդու, խարդախ հաշվապահի կյանքում ամեն ինչ փոխվում է,երբ հայտնվում է խորհրդավոր անծանոթուհին։ Ներկայացման հիմքում բումերանգի օրենքն է՝ «ինչ անես՝ քեզ է վերադառնում»: Հենց այդտեղից էլառաջացել է կատակերգության վերնագիրը՝ «Բումերանգ»:

«Ես ծնվել եմ Պարսկաստանում, որտեղ հեղափոխություն է տեղի ունեցել, և ինքս ականատես եմ եղել հեղափոխությանն ու դրա հետևանքներին:Գիտեմ, որ եթե հեղափոխություն տեղի չունենա մարդկանց ներսում, ապա ամեն ինչ ապարդյուն կլինի: Քանի դեռ տաքսու վարորդները փողոցումհայհոյում են, չեն զիջում իրար, մեր երկրում սիրո և համերաշխության հեղափոխություն լինել չի կարող»,- ներկայացումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց բեմադրիչ Սեդրակ Գոջամանյանը:

Ներկայացման մեջ զբաղված են Լևոն Հարությունյանը, Լուիզա Ներսիսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ժաննա Հովակիմյանը, Վահե Զիրոյանը,Միլենա Ավանեսյանը, Եվա Զոհրաբյանը: Պիեսի հեղինակը Արմեն Վարդանյանն է, բեմանկարիչը՝ Գարեգին Եվանգուլյանը: Երաժշտականձևավորումն իրականացրել է Վահե Գրիգորյանը, գրաֆիկական դիզայնը՝ Արվին Քոչարյանի:

Անդրադառնալով դերասանների հետ աշխատանքին՝ Գոջամանյանն ընդգծեց, որ եկել է Հայաստան ու սկսել գործունեություն ծավալել պատմականհայրենիքում Լևոն Հարությունյանի շնորհիվ, որի հետ երկրորդ անգամ է համագործակցում, իսկ Լուիզա Ներսիսյանի հետ արդեն երրորդ անգամ է աշխատում:

Սեդրակ Գոջամանյանը հավելեց, որ ներկայացումը համամարդկային արժեքների մասին է, ու եթե այն այլ լեզվով մատուցվի, կարելի է ցուցադրելնաև օտար ափերում:

Դերասան Անդրանիկ Հարությունյանը կոչ է անում անպայման դիտել «BOOMԵՐԱՆԳ»-ը, որն արտացոլում է մեր երկրի հետհեղափոխական ընթացքը: «Այն լուրջ, ասելիք ունեցող, հետաքրքիր կատակերգություն է: Համոզված եմ՝ ովքեր գան ներկայացումը դիտելու, բարձր տրամադրությամբ կգնան տուն»,-նշում է նա:

Հավելենք, որ քաղաքական ուղղվածությամբ կատակերգության գաղափարն առաջացել է հետհեղափոխական շրջանում. 2018 թվականի հունիս-հուլիս ամսից Գոջամանյանն ու սցենարիստ Արմեն Վարդանյանը որոշեցին, որ կարելի է ներկայացում պատրաստել հեղափոխության ու դրանիցհետո առաջացած հասարակական դասակարգի մասին, ներկայացնել այն ամենն, ինչ տեղի է ունենում մեր հասարակության մեջ:

 
 
 

Comments


bottom of page