Search

«BOOMԵՐԱՆԳ»` պրեմիերա Պարոնյանի անվան թատրոնի բեմում


Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում հուլիսի 25-ին և 26-ին կկայանա ինքնատիպ ներկայացման պրեմիերա: «BOOMԵՐԱՆԳ» մեկ գործողությամբ կատակերգությունը կներկայացվի հանրությանը: Պատմությունը հետհեղափոխական շրջանումապրող օլիգարխի մասին է։ Փախուստի մեջ գտնվող օլիգարխի, դավաճան սիրուհու, թմրամոլ որդու, խարդախ հաշվապահի կյանքումամեն ինչ փոխվում է, երբ հայտնվում է խորհրդավոր անծանոթուհին։

Ներկայացման հիմքում բումերանգի օրենքն է՝ «ինչ անես՝ քեզ է վերադառնում»: Հենց այդտեղից էլ առաջացել է կատակերգության վերնագիրը՝ «Բումերանգ»:

Ներկայացման բեմադրությունը կատարել է Սեդրակ Գոջամանյանը: Դերերում հանդես են գալիս Լևոն Հարությունյանը, ԼուիզաՆերսիսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ժաննա Հովակիմյանը, Վահե Զիրոյանը, Միլենա Ավանեսյանը:

Պիեսի հեղինակը Արմեն Վարդանյանն է, բեմանկարիչը՝ Գարեգին Եվանգուլյանը: Երաժշտական ձևավորումն իրականացրել է ՎահեԳրիգորյանը, գրաֆիկական դիզայնը՝ Արվին Քոչարյանի:

«Քաղաքական ուղղվածությամբ կատակերգության գաղափարն առաջացել է հետհեղափոխական շրջանում. 2018 թվականի հունիս-հուլիս ամսից ես և սցենարիստ Արմեն Վարդանյանը որոշեցինք, որ կարելի է ներկայացում պատրաստել հեղափոխության ու դրանիցհետո առաջացած հասարակական դասակարգի մասին, ներկայացնել այն ամենն, ինչ տեղի է ունենում մեր հասարակության մեջ»,-ասումէ ներկայացման բեմադրիչ Սեդրակ Գոջամանյանը:  Ռեժիսորի կարծիքով՝ արվեստագետը որպես երրորդ աչք այս ներկայացմամբնայում է այն ամենին, ինչ տեղի ունեցավ հեղափոխության օրերին և հեղափոխությունից հետո:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia