Եվրախորհրդարանը Լուկաշենկոյին չի ճանաչում որպես Բելառուսի օրինական նախագահ
- Sep 17, 2020
- 1 min read
Եվրախորհրդարանը Ալեքսանդր Լուկաշենկոյին չի ճանաչում որպես Բելառուսի օրինական նախագահ և կոչ է անում Եվրամիությանը պատժամիջոցներ սահմանել նրա և նրան աջակցող ռուսաստանցիների դեմ: Այս մասին ասվում է եվրախորհրդարանի՝ Բելառուսում տիրող իրավիճակի մասին ընդունած բանաձևում:

Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ «եվրախորհրդարանը, համաձայն Եվրախորհրդի դիրքորոշման, մերժում է օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները՝ հաշվի առնելով, որ դրանք անցել են միջազգայնորեն ճանաչված բոլոր նորմերի բացահայտ խախտումներով»: Եվրախորհրդարանը նաև կոչ է անում Եվրամիությանը հրաժարվել Բելառուսի կառավարության ցանկացած ֆինանսավորումից, փոխարենը ֆինանսական աջակցություն ցուցաբերել քաղաքացիական կազմակերպություններին:







Comments