top of page

ԵՄ երկրների դեսպանները ծաղիկներ են դրել այն վայրում, որտեղ բախումների ժամաակ տղամարդ էր մահացել

Aug 13, 2020
1 min read

Բելառուսում ԵՄ երկրների դեսպանները ծաղիկներ են դրել այն վայրում, որտեղ բախումների ժամաակ տղամարդ էր մահացել:

Մետրոյի «Պուշկինյան» կայարանի մոտ գտնվող վայր է եկել շուրջ 20 դեսպան, հավաքվածները շնորհակալություն են հայտնել՝ բացականչելով «Дзякуй»:

Հրապարակում հավաքված է շուրջ 1000 մարդ, շատերը եկել են ծաղիկներով: «Հերոսը չի մահանում»,- բացականչում են նրանք:

Բելառուսում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Դիրկ Շուբելը տեղեկացրել է, որ իրավիճակը կքննարկեն ԵՄ՝ արտասահմանյան գործերով խորհրդի նիստին:

 
 
 

Comments


bottom of page