Search

BBC-ն անդրադարձել է Հայաստանում համավարակի տարածմանը


BBC-ն տեսառեպորտաժով անդրադարձել է Հայաստանում համավարակի տարածմանը՝ նշելով, որ երկիրը Հարավային Կովկասի տարածաշրջանում կորոնավիրուսի համավարակից ամենաշատ տուժած երկիրն է: Տեսանյութում անդրադարձ է կատարվում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով այցելել էր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, զրուցել կորոնավիրուսային հիվանդներին բուժող անձնակազմի և հիվանդների հետ։ Բացի այդ, Փաշինյանը բախվում է աճող քննադատությանը, քանի որ երկրում ամեն օր գրանցվում են հիվանդության հարյուրավոր նոր դեպքեր: BBC-ն ցույց է տալիս նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանյաց հանդիսության կադրերը և հայտնում, որ հասարակության մոտ տպավորություն է ստեղծում, որ կառավարությունը լուրջ չի վերաբերվում համավարակին։ Բացի այդ, անդրադարձ է կատարվում երկրի քաղաքական ընդդիմության պահանջին՝ համաձայն որի, իշխանությունները ձախողել են համավարակի դեմ պայքարը և պահանջում են կառավարության ամբողջական հրաժարականը։ Խոսվում է նաև այն մասին, որ վերագործարկված տնտեսությունը չի կարող կրկին «տոտալ լոքդաուն»-ի գնալ:

     Ըստ BBC-ի՝ Փաշինյանն այժմ կանգնած է վարչապետության ամենամեծ մարտահրավերի առաջ և կրկին ապավինում է իր ժողովրդին՝ համավարակի դեմ պայքարում։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia