ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐ Է
Այս խառն աշխարհում, որտեղ բոլորը մտազբաղ են և անհանգիստ վաղվա օրվա համար, ուզում եմ նկատենք մեր շուրջը գտնվող մարդկանց, որոնք իրենց գույներով ու ջերմությամբ լցնում են աշխարհը։ Փորձենք ներկայացնել սրբանկարչուհի, երգչուհի, նկարիչ-դիզայներ Անի Ղուկասյանին։

- Անի, ինչ մասնագիտություն ունեք։
- Ես նկարիչ-դիզայներ եմ։
- Ի՞նչ է Ձեզ համար նկարչությունը, առավել ևս՝ սրբանկարչությունը, հոբբի՞, թե՞ մասնագիտություն։
- Առհասարակ նկարչությունն ինձ համար կյանքիս մի մասն է, իսկ սրբանկարչությունը մեկ այլ, ուրիշ աշխարհ է, որտեղ ապրում եմ ես։
- Ինչպե՞ս եք նախապատրաստվում որևէ սրբանկար նկարելուն։
- Նախևառաջ պետք է լինես խաղաղ վիճակում, բայց նկարելու ընթացքում ստանում ես խաղաղություն։ Սրբանկար նկարելն իրականում ուղղակի նկարչություն չէ, նկարել իմանալը դեռ հերիք չէ։
- Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ։
- Սիրում եմ լինել բնության գրկում կամ էլի արվեստի մեջ, դա լինի երաժշտություն, պարարվեստ, թատրոն, թե գրականություն։
- Պատրաստվու՞մ եք մասնակցել որևէ ցուցահանդեսի և ունեցե՞լ եք ցուցահանդեսներ որևէ պատկերասրահում։
- Դեռևս մենակ պլաններ կան, հստակ դեռ ոչ, իսկ ցուցահանդեսների շատ եմ մասնակցել փոքր տարիքից և հասցրել եմ ունենալ անհատական երկու ցուցահանդես-մենահամերգ, քանի որ նաև երգում եմ։
- Վրձնի հարվածով ի՞նչը կփոխեիք աշխարհում։
- Շատ հուզիչ հարց է, շատ կուզենայի աշխարհն ավելի բարի լիներ, քանի որ բարությունը սեր է, իսկ աշխարհին դա է պակասում՝ միմյանց սիրելը։
- Համաշխարհային ո՞ր վարպետին եք համարում Ձեր կուռքը։
- Առհասարակ կուռքեր չունեմ, ունեմ սիրելի և հոգուն հարազատ արվեստ, բայց ինձ համար վերածնունդը կատարելության հասած արվեստ է։
- Լրացնելու որևէ բան ունե՞ք։
- Շնորհակալ եմ հարցազրույցի համար, հաճելի էր և հետաքրքիր։
Ամալյա Հարությունյան




Comments