Search

Այսօր ավելի վաղ ներկայացված օդային իրադրության դրվագ․ ՊՆ-ը տեսանյութ է հրապարակել


Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին:

Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին: Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում Ղարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ:

Բացի այդ, Հադրութի շրջանի սահմանից որոշակի խորության վրա գործում է թուրքական ԱԹՍ հրամանատարական կետը, որն անմիջական ղեկավարում է ադրբեջանական հարվածային ինքնաթիռների կրակը: Վերոնշյալ ինֆորմացիան անմիջականորեն դիտարկվում է, արձանագրվում ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից: ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել։

Արցախի հյուսիսը հսկող քաջերը. ֆոտոշարք

Վաղը կհայտարարվի վարչապետի միասնական թեկնածուի անունը

Մեր խնդիրը Հայաստանի վարչապետին և նրա թիմին աջակցելն է. ՌԴ նախագահ

ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է Human Rights Watch-ի զեկույցին

Հանրային խորհուրդը նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին

Օրվա ընթացքում Արցախ է վերադարձել ևս 1168 մարդ. ՌԴ ՊՆ

Human Rights Watch-ն ահազանգում է Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: